Մեր մասին / Պատմություն / Համառոտ պատմական ակնարկ /


Պատմական ակնարկ

Մեսրոպ Մաշտոց Համալսարանը ԼՂՀ ոչ պետական I բուհերից է: Այն հիմնադրվել է 1996թ. հոկտեմբերի 25-ին: Համալսարանը ունի իր դրոշը, հիմնը և զինանշանը:

2007թ. բուհը հավատարմագրվել է ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

ԲՈՒՀԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ  ՔՐՈՆԻԿՈՆԸ

1996թ. – հիմնադերվել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանը

1997թ. – կազմակերպել է I ընդունելությունը` 7 մասնագիտությունների գծով

1999թ. – հրատարակվել է «Մեսրոպ Մաշտոց Համալսարան» համալսարանական I թերթը

2006թ. – հրատարակվել է ՄՄՀ  «Լրատու» գիտական հոդվածների ժողովածուն

2007թ. – ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից բուհը հավատարմագրվել է:

Գործունեության նշյալ ժամանակաշրջանում Մեսրոպ Մաշտոց Համալսարան են ընդունվել 926 ուսանողներ` հետևյալ մասնագիտություններով.      Իրավագիտություն, պատմություն, տարրական կրթություն և մանկավարժություն,  օտար լեզու, թարգմանչական գործ, ռուսաց լեզու և գրականություն, հոգեբանությու,  լրագրություն, տնտեսագիտություն,  գործարար վարչարարություն, տեղեկատվական համակարգեր ֆինանսատնտեսական բնագավառում, ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում:
Համալսարանի գործունեությունն ուղղված է ժամանակակից աշխատաշուկայի պահանջարկի բավարարմանը` պատրաստել համապատասխան մասնագետներ, ովքեր մրցունակ կլինեն ժամանակակից հասարակատնտեսական պայմաններում լիարժեք կենսագործունեություն իրականացնելու:
ԼՂՀ-ում Մեսրոպ Մաշտոց Համալսարանը եվրոպական կրթահամակարգի ինտեգրման գործընթացը ողջունող և իրական քայլեր ձեռնարկող առաջին բուհն է:
Այսօր համալսարանում ներդրված է կրթության երկաստիճան համակարգ` բակալավրիատ (4 տարի), մագիստրատուրա (2 տարի):
Իր գործունեության սկզբնական շրջանում ունենալով 76 ուսանող` այսօր բուհում առկա և հեռակա ուսուցմամբ սովորում են 1000-ից ավելի ուսանողներ ԼՂՀ-ից, ՀՀ-ից և ԱՊՀ այլ երկրներից:
Համալսարանում աշխատում են բարձր որակավորում ունեցող արհեստավարժ մասնագետներ, պրոֆեսորներ, գիտության դոկտորներ, թեկնածուներ, դոցենտներ:
Բուհի շրջանավարտները աշխատում են ԼՂՀ պետական հիմնարկներում և մասնավոր կազմակերպություններում, աշխատանքային գործունեության այլ բնագավառներում: