Մեր մասին / Ղեկավարություն / Պրոռեկտոր /


Բաբայան Ղարիբ Միքայելի

Բաբայան Ղարիբ Միքայելի՝ փիլիսոփա և իրավաբան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ՄՄՀ պրոֆեսոր,  
ավելի քան 60 գիտական հոդվածների և գիտա-մեթոդական աշխատությունների հեղինակ, որոնք տպագրվել են Ռուսաստանում, Ուկրաինայում, Հնդկաստանում, Հայաստանում և ԼՂՀ-ում: Ռազմավարական հետազոտությունների Ռուսաստանյան ինստիտուտի Սևծովյան-Կասպյան տարածաշրջանային ինֆորմացիոն - վերլուծական կենտրոնի Փորձագիտական Խորհրդի անդամ (ՌՀՌԻ ՍԿՏԻՎԿ): Ռուսաստանի Միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ: “Քաղաքակրթություն և մարդ” ( “Цивилизация и человек”) գիտա-կրթական ամսագրի Խմբագրական Խորհրդի անդամ (ք.Սառատով, Ռուսաստան): Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ուսումնական, գիտական աշխատանքների և արտաքին կապերի գծով պրոռեկտոր:

Հարգելի ՄՄՀ ուսանողնե՛ր:

Ողջունելով Ձեզ մեր համալսարանում,  ուզում եմ հավաստիացնել, որ Դուք ճիշտ ընտրություն եք կատարել՝ ընդունվելով սովորելու ՄՄՀ: Ասում են՝ ճանապարհը կհաղթահարի գնացողը, և դա ճիշտ է: Նույնքանով էլ ճիշտ է այն, որ Ձեր աշխատանքային գործունեության առաջընթացը Ձեր իսկ ձեռքերում է: Եվ նրանից, թե որքան լրջորեն Դուք կմոտենաք Ձեր ուսման հարցին այսօր, կախված է Ձեր ապագան: Այդ պատճառով խորհուրդ եմ տալիս Ձեզ լավ սովորել, զբաղվել գիտա-հետազոտական աշխատանքով և միաժամանակ անցկացնել գեղեցիկ ուսանողական կյանք ՄՄՀ պատերի ներքո: Մեր համալսարանը այդ ամենի համար կընձեռի Ձեզ համապատասխան միջավայր և հնարավորություններ: Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն և լավ ուսում Մեսրոպ Մաշտոց Համալսարանում:

Ինչպես ասում են՝ բարի ճանապա՜րհ: