Կառուցվածք / Ֆակուլտետներ / Հումանիտար /


Հումանիտար ֆակուլտետ

Դեկան`  Լուսինե Յուրիի Բախշիյան, ՄՄՀ դոցենտ 

Հումանիտար ֆակուլտետը կազմավորվել է 2004թ.:

Ֆակուլտետում ուսումնագիտական գործընթացը  կազմակերպվում է հետևյալ մասնագիտությունների  ուղղությամբ.

  • Հայոց լեզու և գրականություն
  • Ռուսաց լեզու և գրականություն
  • Անգլերեն լեզու և գրականություն
  • Թարգմանչական գործ
  • Մանկավարժություն և մեթոդիկա /տարրական կրթության/ 


Ուսանողները ուսումնասիրում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և լատիներեն լեզուները: Առանձնապես մեծ ուշադրություն է դարձվում լեզուների պատմության ու մշակույթի ուսումնասիրությանը:

«Թարգմանչական գործ» մասնագիտության ուսանողները ստանում են նաև ուղեվար-թարգմանչի հավաստագիր:

2008թվականից «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսումնական ծրագրում ներառվել է պարսկերեն լեզվի ուսուցումը: Դրա անհրաժեշտությունը պայմանավորված էր հայերենի և պարսկերենի ծագումնաբանական շերտերում առկա ընդհանրություններով, որոնք տվյալ լեզուների պատմության ուսումնասիրության համար կարևորվում են:

Բոլոր մասնագիտությունների գծով ֆակուլտետը ապահովում է I և II կուրսերի ուսանողների ընդհանուր ու լեզվական կրթությունը: Ֆակուլտետի ուսանողների մանկավարժական և արտադրական փորձուսուցումն անց է կացվում հանրապետության միջնակարգ դպրոցներում, ԼՂՀ պատմաերկրագիտական թանգարանում, տուրիստական գործակալություններում:

Ֆակուլտետում սովորում են 150 ուսանողներ: