Կառուցվածք / Ֆակուլտետներ / Տնտեսագիտության, կառավարման և ՏՀ /


Տնտեսագիտության, կառավարման և տեղեկատվական համակարգերի ֆակուլտետ

Դեկան`  Ալվինա Վալերիի Ներսեսյան                                                                                     

ՄՄՀ դոցենտ

Ֆակուլտետը ստեղծվել է 2004թ.:

Ֆակուլտետում ուսումնագիտական գործընթացը  կազմակերպվում է հետևյալ մասնագիտությունների  ուղղությամբ.

  • Կառավարում (գործարար վարչարարություն)
  • Տեղեկատվական համակարգեր ֆինանսատնտեսական բնագավառում
  • Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա
  • Տնտեսագիտության տեսություն

Մեսրոպ Մաշտոց Համալսարանը ԼՂՀ-ում միակ բուհն է, որ մասնագետներ է պատրաստում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:

«Կառավարում (գործարար վարչարարություն)» մասնագիտությամբ ուսանողները վկայագրերի հետ ստանում են նաև հյուրանոցային ու սրճարանային բիզնեսի կամ   տուրիստական գործակալության կառավարչի հավաստագրեր:

Բակալավրիատի ուսումնական ծրագրում նախատեսվում է անգլերեն լեզվի խորացված ուսուցում/4 տարի/:

Ֆակուլտետի ուսանողները համապատասխան գիտելիքներ են ստանում երկրի տնտեսական զարգացման օրենքների ու օրինաչափությունների, շուկայական հարաբերությունների, աշխատաշուկայի ձևավորման պայմանների ու մրցակցության ապահովման  և այլնի մասին:

Արտադրական փորձուսուցումն ուսանողներն համապատասխանաբար անց են կացնում սրճարաններում, հյուրանոցներում, բանկերում, առևտրական կենտրոններում, բջջային կապի օպերատորների ընկերություններում, տուրիստական գործակալություններում:

Ֆակուլտետում սովորում են 140 ուսանողներ: