Կառուցվածք / Ամբիոններ / Ռուսաց լեզվի և գրականության /


Ռուսաց լեզվի և գրականության ամբիոն

Ամբիոնը կազմավորվել է 2003թ.:
Ամբիոնի գործունեությունը  հիմնադրման պահից
ղեկավարել էր  բ.գ.թ. Ռ.Վ. Հովսեփյանը:    

Ներկայումս ամբիոնը ղեկավարում է ՄՄՀ դոցենտ Ա.Գ. Շահրամանյանը:
Ամբիոնում աշխատում են 8 դասախոսներ:
Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքի ուղղվածությունը` «Ռուսաց լեզվի` որպես օտար լեզվի դասավանդման ժամանակակից
մեթոդների զարգացման միտումները»:
Ամբիոնին կից գործում է ռուսաց լեզվի կաբինետը` հագեցած համապատասխան տեխնիկական միջոցներով, գույքով ու գրքային ֆոնդով:
Նոր ծրագրերն ու մեթոդական նոր սկզբունքները էականորեն նպաստում են ուսումնական գործընթացի բարձր որակայնության ապահովմանը: Ամբիոնի դասախոսները մասնակցում են կազմակերպվող մշակութային, կրթական միջոցառումներին, ՌԴ և ՀՀ դեսպանությունների, Երևանում Ռուսական մշակույթի կենտրոնի և Մոսկվայի տան նախաձեռնությամբ, ինչպես նաև Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի համատեղ գործակցությամբ կազմակերպվող գիտաժողովներին:
ՌԴ, ԱՊՀ, ՀՀ և ԼՂՀ գիտական մամուլում տպագրվում են ամբիոնի դասախոսների գիտական-մանկավարժական հոդվածները:
Ուսանողները, ստանալով համապատասխան գիտելիքներ, տիրապետում են հայկական դպրոցում ռուսաց լեզվի դասընթացի յուրացման դժվարությունների հաղթահարման ժամանակակից սկզբունքներին ու դրանք կիրառելու մեթոդներին: