Կառուցվածք / Ամբիոններ / Հայոց լեզվի և գրականության /


Հայոց լեզվի և գրականության ամբիոն

ՄՄՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնը կազմավորվել է 2001թ.:                  
Ամբիոնի հիմնադիր վարիչը բ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր Ա. Մ. Աթայանն էր. ղեկավարել է ամբիոնը մինչև 2008թ.:  2008թ. սեպտեմբերից  մինչև  2016թ. ամբիոնը ղեկավարել է բ.գ.թ., դոցենտ Լ. Գ. Մարգարյանը, 2017-2018թթ.՝ Ա. Վ. Հայրիյանը: Ներկայումս ամբիոնը ղեկավարում է բ.գ.թ., ավագ դասախոս Ն. Ռ. Դավթյանը: Ամբիոնում աշխատում են 10 դասախոսներ՝ բ.գ.թ., պրոֆեսոր Ս.Ա. Խանյանը, բ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր Ա. Մ. Աթայանը, մ.գ.թ., դոցենտ Ա.Ս. Զաքարյանը, մ.գ.թ.,  դոցենտ Ա. Ա. Պետրոսյանը, բ.գ.թ., ավագ դասախոս Ն.Ռ. Դավթյանը, բ.գ.թ., ավագ դասախոս Ա. Վ. Գրիգորյանը, ավագ դասախոսներ՝  Լ. Ս. Մինասյանը,  Ն. Ս. Թամրազյանը, Ա. Վ. Հայրիյանը և դասախոս Ք. Ա. Գրիգորյանը:

Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է կազմակերպվող միջբուհական և միջազգային գիտաժողովներին: Կազմակերպում է գրական-գեղարվեստական ցերեկույթներ, նոր լույս ընծայվող գրքերի շնորհանդեսներ ու հեղինակային քննարկումներ: Ամբիոնի դասախոսները զբաղվում են գիտահետազոտական աշխատանքով:

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նպատակն է.

  1. Ապահովել որակյալ կրթություն. իրականացնել կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերափոխում:
  2. Բարելավել դասավանդման, ուսումնառության և գնահատման գործընթացները:
  3. Կատարել մշտադիտարկումներ՝ ուսուցման առաջավոր փորձի տարածման նպատակով:
  4. Ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների ընդլայնված և արդյունավետ օգտագործումը կրթական գործընթացում:
  5. Նպաստել հետազոտությունների ծավալի մեծացմանը և հետազոտական նախագծերում դասախոսական կազմի և սովորողների ներգրավվածության ընդլայնմանը:
  6. Զարգացնել հետազոտական համագործակցությունը ՀՀ և ԱՀ գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի, ուսումնական այլ հասատությունների հետ:
  7. Զարգացնել դասախոսական կազմի ներուժը (կազմակերպել երիտասարդ դասախոսների մանկավարժական և հոգեբանական հմտությունները զարգացնող վերապատրաստման դասընթացներ, գիտամեթոդական սեմինարներ):