Կառուցվածք / Ամբիոններ / Մանկավարժության և հոգեբանության /


Մանկավարժության և հոգեբանության ամբիոն

 

Ամբիոնը կազմավորվել է 2001թ.` գիտական խորհրդի որոշմամբ: Հիմնադրման պահից ամբիոնը ղեկավարել էր մ.գ.թ. Ա.Ա. Բադալովան: Ներկայումս ամբիոնը ղեկավարում է մ.գ.թ. դոցենտ   Ա. Ա. Պետրոսյանը: Ամբիոնում աշխատում է 9 դասախոս` մանկավարժական գիտությունների  3 թեկնածու, որոնցից  2-ը դոցենտ, 5-ը ավագ դասախոս և 2 ասիստենտ:

Գիտահետազոտական աշխատանքի ուղղվածությունը` «Անհատի զարգացման հոգեբանամանկավարժական առանձնահատկությունները»:

Ամբիոնի գիտական ուղղություններն են` կրթության համակարգի կառավարման, սովորողների ուսուցման և դաստիարակության, ուսուցչի իմիջի և մանկավարժական մշակույթի ձևավորման, անձի սոցիալականացման, սովորողների արժեքային կողմնորոշումների ձևավորման, դպրոցում և բուհում ուսումնադաստիարակչական գործընթացի կատարելագործման, դպրոց-բուհ համագործակցության, անձի էկոլոգիական սոցիալականցման, «Ես և շրջակա աշխարհը» առարկայի դասավանդման մեթոդիկայի ստեղծման և բուհում դրա ներդրման, մանկավարժության պատմության, ինչպես նաև հոգեբանության չուսումնասիրված էջերի հետազոտությունների իրականացման ժամանակակից հիմնախնդիրները,  :

Ամբիոնի կողմից մշակվել և գործառնության մեջ են դրվել բակալավրիատում և  մագիստրատուրայում դասավանդող մանկավարժական և հոգեբանական առարկաների ծրագրեր, դասախոսությունների փաթեթներ և ուսումնական ձեռնարկներ: Ամբիոնի դասախոսները կազմակերպում են բակալավրիատի ուսանողների մանկավարժական պրակտիկան և ամենօրյա խորհրդատվությունները:

 

Ամբիոնի հիմնական խնդիրներն են`

  1. Ելնելով համալսարանի ռազմավարական գերակայություններից` մշակել ամբիոնի համալիր զարգացման ծրագիր, ապահովել ամբիոնի գործունեության մեթոդաբանությունը, վերանայել բակալավրիատում և  մագիստրատուրայում դասավանդվող առարկաների բովանդակությունը, ստեղծել ամբիոնի կողմից դասավանդվող առարկաների դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ:
  2. Հաշվի առնելով ժամանակակից մանկավարժագետների և հոգեբանների հայեցակարգային մոտեցումները` շարունակել գիտական հետազոտությունները կրթության փիլիսոփայության, կրթության մեթոդաբանության, մանկավարժության և հոգեբանության տեսության, կրթության կառավարման, էկոլոգիական դաաստիարակության, անձի սոցիալականացման, անձի ազգային գիտակցության ձևավորման հարցերի վերաբերյալ, ակտիվացնել բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների գիտահետազոտական կարողությունների, ուսուցչի մեթոդաբանական մշակույթի, մասնագիտական կոմպետենցիաների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այլն: