Կառուցվածք / Ամբիոններ / Պատմության /


Պատմության ամբիոն

Ամբիոնը կազմավորվել է 2001թ.:  Ամբիոնի գործունեությունը հիմնադրման պահից ղեկավարել է պ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր Ա.Վ. Վարդանյանը:  

Ներկայումս ամբիոնը ղեկավարում է ՄՄՀ դոցենտ Ն.Է. Բաղդասարյանը: Ամբիոնում աշխատում են  10 դասախոսներ:

Գիտահետազոտական աշխատանքի ուղղվածությունը` «Հայաստանի պատմության  նոր և նորագույն շրջանների հիմնական հարցերը»:

Ամբիոնը ակտիվ գիտահետազոտական գործունեություն է իրականացնում: Կազմակերպվում են լսարանային ընթերցումներ, բանավիճային հարցազրույցներ պատմական տարբեր թեմաների շուրջ:

Գիտահետազոտական ուսումնասիրությունները հիմք են ծառայում ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար:

Ամբիոնի դասախոսներրը ակտիվորեն մասնակցում են տարածաշրջանային և միջազգային գիտաժողովներին:

Ուսանողների փորձուսուցումն անց է կացվում արխիվներում, թանգարաններում, դպրոցներում, նրանք ուսումնասիրում են տարբեր ֆոնդերում պահվող արխիվային փաստաթղթերը:  Կազմակերպվում  են զբոսարշավներ պատմական դիտարժան վայրեր: