Կառուցվածք / Ամբիոններ / Իրավաբանության /


Իրավագիտության ամբիոն

Ամբիոնը կազմավորվել է 2002թ.: Ամբիոնը  գլխավորել է ի.գ.թ., ՄՄՀ դոցենտ Ա.Ն. Հարությունյանը:  
Ներկայումս ամբիոնը ղեկավարում է ՄՄՀ դոցենտ Մ. Ռ. Ղահրամանյանը:  Ամբիոնում աշխատում են 14 դասախոսներ:

Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքի ուղղվածությունը` « ԼՂՀ պետաիրավական կառույցների արդի հիմնախնդիրները»:
«Իրավագիտություն» մասնագիտության ուսանողներն այսօր հաջողությամբ համալրում են դատական և իրավական մարմինների աշխատակազմը, ներգրավվում բանկային համակարգի և մասնավոր հատվածների աշխատանքային շարքերում:
Իրավագիտական կրթության արդյունավետ կազմակերպման նպատակով համալսարանում ստեղծվել և գործում է քրեագիտական  լաբորատորիա:
Ուսումնական դատական նիստերի կազմակերպման և անցկացման համար նախատեսվում է դատասրահի ստեղծում:
ՄՄՀ Իրավագիտության ամբիոնը` որպես ուսումնական հիմնարկ և գիտական կենտրոն,  ակտիվորեն համագործակցում է և՛ տեղի,  և՛ ՀՀ ու ԱՊՀ երկրների գիտահետազոտական համապատասխան միավորումների, կենտրոնների հետ:
Ուսանողների փորձուսուցումն անց է կացվում դատարաններում, ներքին գործերի և արդարադատության նախարարություններում: