Կառուցվածք / Ամբիոններ / Տնտեսագիտության, կառավարման և տեղեկատվական համակարգերի /


Տնտեսագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման ամբիոն

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Տնտեսագիտության, կառավարման և ՏՀ ամբիոնը կազմավորվել է 2002թ.: Ամբիոնի գործունեությունը հիմնադրման պահից ղեկավարել էր տ.գ.թ. Շ.Շ. Ասրյանը:
Սկսած 2004թ. ամբիոնը ղեկավարել է Ժ.Բ.Մելքումյանը: 2007-2018թթ. ամբիոնը ղեկավարել է Վ.Յու առստամյանը: 2018թ. ամբիոնի վարիչ է նշանակվել Ի.Վ.Հարությունյանը:
Ամբիոնում աշխատում են 15 դասախոսներ:
Ամբիոնի գիտական հետազոտական աշխատանքի ուղղվածությունն է` «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրմամբ ապահովել ԱՀ տնտեսական զարգացումը»:
Ամբիոնի ուսումնամեթոդական ու գիտահետազոտական աշխատանքները ուղղված են բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը, ովքեր ժամանակակից աշխատաշուկայի պահանջները ընկալելու և լուծելու ունակ կլինեն:
Ամբիոնի շրջանավարտները ունեն գործունեության մեծ հնարավորություններ: Նրանք կարող են աշխատել տարբեր վարչական կառույցներում, հարկային ծառայություններում, բանկերում, կենսաթոշակային հիմնադրամում, ինչպես նաև մանր ու միջին բիզնես իրականացնող կազմակերպություններում:
Մշտապես կատարելագործվում է ամբիոնի դասախոսական կազմի պատրաստականության մակարդակը` համընթաց տեղեկատվական տեխնոլոգիաների անընդհատական զարգացման ու նորագույն նվաճումների: 
Ամբիոնը սպասարկում է նաև մնացած մասնագիտություններին: II կուրսի II կիսամյակում ուսանողները, «Համակարգչային գործ» առարկայից բարեհաջող հանձնելով դասընթացը, ստանում են համակարգչի օպերատորի հավաստագիր:
Ամբիոնի դասախոսները կազմակերպում են նաև համակարգչային գործի ուսուցման դասընթացներ բոլոր կամեցողների համար: