Գիտություն / Գրադարան /


Մեսրոպ Մաշտոց Համալսարանի գրադարանի գործունեության մասին

ՄՄՀ գրադարանը գործում է 1997 թվականից: Հիմնադրման պահին գրադարանային ֆոնդը կազմել է  ընդամենը 500 գիրք:  Այսօրվա դրությամբ ընդհանուր ֆոնդը   կազմում է 27246 օրինակ գրականություն, որից 14184-ը՝ գիտական, ուսումնական, գեղարվեստական գրքեր , մատենագիտական ձեռնարկներ ու  տեղեկատու հրատարակություններ են: Ունենք նաև էլեկտրոնային գրադարան ըստ ֆակուլտետների, որի ֆոնդը  կազում է 13062 : Գրադարանային ֆոնդը անընդհատ համալրվում է , կատարում ենք  դրանց գրանցումը , մշակումն ու գրացուցակավորումն: Այդ բոլոր հաշվառումները գրանցված է համակարգչում:

Համալսարանը ունի կահավորված, հարմարավետ գրադարան-ընթերցասրահ, որտեղից  օգտվում են  մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները:  Գրադարան-ընթերցասրահից  օգտվում են նաև  տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողները : Գրադարան-ընթերցասրահ են հաճախում մոտ 500 ընթերցող:

Տարեցտարի ավելանում են բուհի դասախոսների ուսումնամեթոդական աշխատանքների հրատարակությունները, որոնք տպագրվում են  ՄՄՀ <<Լրատու>> գիտական հոդվածների ժողովածուում, որ լույս է տեսնում 2006 թվականից, ինչպես նաև միջազգային գիտաժողովի հոդվածների ժողովածուում:

Համալսարանը  պարբերաբար  ստանում է հետևյալ թերթերն ու ամսագրերը. <<Ազատ Արցախ>>, <Азат Арцах>, <<Ստեփանակերտ>>, <<Լուսարար>>, <<Մարտիկ>>,< <Հայրենյաց պաշտպան>>, <<Ապառաժ>>, <<Արհ միություններ >>, թերթերը , <<Անալիտիկոն>> և <<Вопросы образование>> ամսագրերը: 1999թ. լույս է տեսել համալսարանի <<Մեսրոպ Մաշտոց Համալսարան>> ամսաթերթը, որը գործեց մինչև 2015թ.:  2013 թվականից  համալսարանը ստանում է <<Դոնի Նախիջևան>> թերթը, որը տպագրվում է Դոնի Ռոստովում: <<Դոնի Նախիջևան>> թերթը մենք բաժանում ենք Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության գյուղերի գրադարաններին  ու դպրոցներին: Գրադարանում պահում ենք այդ թերթերի կոմպլեկտները:

Տարեցտարի կազմում ենք մատենագիտական ցանկեր թերթերից և տեղեկատուներից, որը էլեկտրոնային տարբերակով  մտցրված է <<Մատենագիտական ցանկ>> թղթապանակի մեջ:

Գրադարանում  տարեցտարի կազմակերպում ենք  մի շարք միջոցառումներ նվիրված հիշարժան տարեթվերին: Գրադարանում կա <<Արցախի գրողներ>> անկյուն, որտեղ տեղադրված է Արցախի գրողների ստեղծագործությունները, <<Նոր գրքեր>> անկյուն , որտեղ տեղադրված են  նոր ստացած գրքեր և տեղեկատու հրատարակությունները:  Ստեղծել ենք գրքերի անկյուն  և միջոցառում <<Արցախյան շարժում -30>>  և <<Վարդան Հակոբյան -70 խորագրերով, նվիրված՝ Արցախյան շարժման 30-ամյակին և  Վարդան Հակոբյանի ծննդյան - 70 ամյակին:

Սկսված է աշխատանք՝ ընդհանուր ֆոնդի գրացուցակավորում, որը մտցվում է համակարգչ:

Գրադարանի ֆոնդից Արցախի էլեկտրոնային գրադարանին է փոխանցվել մի շարք գրականություն, որոնք վերաբերվում են Արցախ աշխարհին: Այդ նախագիծը հանդիսանում է Արցախի երիտասարդական գիտնականների և մասնագետների միավորմանը:

Ս. թ. փետրվարին ստեղծել ենք գրքերի անկյուններ  նվիրված <<Հովհաննես Թումանյան-150>>  և <<Սիլվա Կապուտիկյան-100>>, <<Բանակ-հասարակություն>>  խորագրերով:

Գրադարան-ընթերցասրահում շարունակվում է աշխատանքը կապված ընթերցողների սպասարկման, ինչպես նաև մի շարք գրադարանային գործեր: