ԳՐԱԿԱՆ-ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՅԻՆ

07-03-2018


Մարտի 7-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում Արցախյան շարժման          30-ամյա տոնի շրջանակներում, ՄՄՀ-ի գրադարանի ղեկավարության նախաձեռնությամբ կայացավ գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված արցախյան շարժման առաջամարտիկ Վարդան Հակոբյանի պոեզիային: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՄՄՀ գրադարանի վարիչ Ռոմելլա Անդրիյանը, ով հանգամանալից ներկայացրեց Վարդան Հակոբյան գրողին, մարդուն և քաղաքացուն:
            
                    

Այնուհետև Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ուսանողները ներկայացրեցին գրողի ստեղծագործություններից, ցուցադրեցին տեսահոլովակներ: Ուսանելի զեկուցմամբ հանդես եկավ նաև գրադարանավարուհի Կարինե Ղուլյանը՝ ներկայացնելով արցախյան շարժման խորհուրդը Վ. Հակոբյանի պոեզիայում: Միջոցառման եզրափակիչ խոսքով հանդես եկավ ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, ով ամենայն ջերմությամբ խոսեց գրող-քնարերգու, հրաշալի բանաստեղծ, սրտաշարժ բանաստեղծությունների հեղինակ Վարդան Հակոբյանի մասին՝ բնութագրելով նրան մարդկային ամենավեհ հատկանիշներով: