ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

28-04-2018


Այսօր Մեսրոպ Մաշտոց Համալսարանի հյուրերը Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի աշակերտներն էին: Համալսարանը կազմակերպել էր ջերմ ընդունելություն: ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ներկայացրեց համալսարանի պատմությունը, թե ինչպես և ինչու է ստեղծվել այն: Պրոռեկտոր Ղարիբ Բաբայանը նշեց կովկասագիտություն ֆակուլտետի մասին, որ այն ստեղծվել է պետական պատվերով: Բավական է միայն նշել, որ ուսումն ավարտելուց հետո կովկասագետները փայլուն կտիրապետեն 5 լեզվի:  Լեզուներին զուգահեռ նրանք ուսումնասիրում են այլ առարկաներ ևս. Անց են կացվում հատուկ դասընթացներ՝ Արցախից, Հայաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից ժամանած մասնագետների կողմից:

 

Այնուհետև ռեկտորը սլայդների օգնությամբ ցուցադրել է համալսարանի ձեռքբերումները, նոր ստեղծված ֆակուլտետները, նշել հրատարակչությունների մասին: Աշակերտներին բաժանել են նաև բուկլետներ, որտեղ աշակերտները կարող են գտնել իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: Այնուհետև ֆակուլտետների դեկանները հակիրճ ներկայացրեցին իրենց ֆակուլտետները: Հանդիպման վերջում ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը նշեց, որ պատրաստ են աշակերտներին ընդունել իրենց հարկի տակ: Աշակերտներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար: