Արիության դաս Մեսրոպ Մաշտոց Համալսարանում

07-05-2018


Նորից մայիս է աշխարհում և մեծագույն հաղթանակների եռատոն՝ Արցախում:

Մայիսի 7-ին  Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի է ունեցել <<Արիության դաս>>՝ նվիրված մայիսյան եռատոնին: Միջոցառման հյուրերն էին ԱՀ ԿԳՍ փոխնախարար Արմեն Սարգսյանը, ՊԲ գնդապետ Վիկտոր Առստամյանը և մայոր Արթուր Պետրոսյանը:

ԿԳՍ փոխնախարար Արմեն Սարգսյանը շնորհավորեց ՄՄՀ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին մայիսյան եռատոնի կապակցությամբ և նշեց, որ ապրելով խաղաղ երկնքի տակ պետք է միշտ հիշենք մեր պատմությունը և երկրի  բարգավաճման համար կատարենք ամեն հնարավորը: 
    
   

1918 թ. Մայիսին հրչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որը մեզ պարգևեց անկախության բերկրանքը ճաշակելու հնարավորությունը: Հերթական հաղթանակը և բերկրալի խաղաղությունը մեզ այցելեց 1945թ-ի մայիսի 9-ին: 1992-ի մայիսի 9-ին ազատագրվեց բերդաքաղաք Շուշին, անառիկ Շուշին:

Հայրենիքի պաշտպանությունը, իհարկե, ամբողջ ժողովրդի գործն է, բայց առանձնահատուկ դերն երկրի զինված ուժերինն է: Հպարտությամբ կարելի է ասել, որ հայոց բանակը տարածաշրջանի մարտունակ բանակներից մեկն է, և որ, ԱՀ պաշտպանական համակարգը շարունակաբար կատարելագործվում է:

Բանակ ունելալու հայերիս երազանքն իրականություն է արդեն 26 տարի: Պատմությունը վկայում է, որ երկրները գոյատևում են մարտունակ բանակի, իսկ բարգավաճում իմաստուն առաջնորդի շնորհիվ:

Գնդապետ Վիկտոր Առստամյանը ՄՄՀ-ին նվիրեց Սենոր Հասրաթյանի գիրքը՝ ապրիլյան պատերազմի մասին:

ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը շնորհավորեց ներկաներին մայիսյան եռատոնի կապակցությամբ ՝ ցանկանալով խաղաղ երկինք: