ԱՐՑԱԽԻ ՄԵԾ ՏՈՆԸ

09-05-2018


  
  

Արցախում  Տոն կա՝ գլխավոր մի Տոն,

Դա Հաղթանակի օրն է Մայիսի,

Մարդիկ սրտերը դարձրած երգեհոն,

Ողջագուրվում են խոսքերով հույսի:

 

Վետերանները Հուշարձանի մոտ

Հիշում են անցած մարտերը դաժան,

Նահատակներին՝ դարձած հուշ-կարոտ,

Զինակիցներին՝ հոգուց անբաժան:

 

Նվագախումբն է հնչեցնում քայլերգ,

Հին զինվորները քայլում են հպարտ,

Ասես ջահել են, մտել են շքերթ,

Միանում են նոր ուժերին անպարտ:

 

Կրծքերին փայլող աստղերը ոսկի

Հուզում են մարդկանց ու տանում հեռուն,

Ծաղիկների պես մանուկները ժիր

Մեծերին իրենց բերկրանքն են բերում:

 

Ձեր Հաղթանակի Տոնը հավերժ է,

Այն փառքի էջ է, ներկա է, գալիք,

Ձեր ուժը ձեր հին բարբառի մեջ է,

Որ կրում է ձեր ամեն ընտանիք: