Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի ունեցավ միջոցառում նվիրված համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչ Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին

06-10-2018


Նրան, Ով սրտով անեղծ է,

 Ով կյանքում բանաստեղծ է,

 Բարձրին ու ցածրին, ում կյանքը երգ է, -

Եվ ծերին մանուկ, և մանկանն անվիշտ,

Ով սրտով լեռներում է միշտ:


      
  
  

Հոկտեմբերի 6-ին ՄՄՀ նիստերի դահլիճում կայացած միջոցառումը նվիրված էր Մեծ բիթլիսցի, ամերիկյան խոշորորագույն արձակագիր, թատերագիր Վիլյամ Սարոյանի 110-ամյակին: Ճիշտ է նա արևային Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում է ծնվել և պատկանում է ամերիկյան գրամշակութային հարաբերությունների ենթահողին, բայց հայության ոգին, ածանցված ծնողներից, կրել է իր ողջ կյանքում. նրա սիրտը շարունակ մնաց «հայոց լեռներում»: Միջոցառումը կազմակերպվել էր Հայոց լեզվի, գրականության և Օտար լեզուների ամբիոնների համատեղ ջանքերով: Բանախոսությամբ հանդես եկան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Խանյանը, ՄՄՀ պրոֆեսոր Ա. Աթայանը, բ.գ.թ, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ն. Դավթյանը, ասմունքեցին հայ բանասիրության և օտար լեզուների բաժնի ուսանողները: Օդը լցված էր սարոյանական շնչով: ՄՄՀ ռեկտոր Դ. Ս. Գաբրիելյանը արժևորեց նման միջոցառումների կազմակերպումը: