ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր

29-09-2018


Սեպտեմբերի  29-ին  ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր, ըստ որի կողմերը պարտավորվում են համագործակցել մշակույթի, զբոսաշրջության բնագավառում ուսուցման, մեթոդական և գիտակրթական գործունեության ոլորտում ՏՏԿ բազայի հիման վրա:
                   
                   
Նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ մի շարք ԲՈՒՀ-երի ու գիտական հաստատությունների հետ սերտ համագործակցություն է սկսվելու: <<Շատ կարևորում եմ մեր գործունեության մեջ մտցնել ժամանակակից մշակութային քաղաքականության տարրերը, որոնցից մեկն էլ գիտականությունն է, որի ապահովման դեպքում մենք կվարենք առավել արդյունավետ քաղաքականություն>>:
Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը չթաքցրեց ոգևորությունը և համոզմունք հայտնեց, որ համագործակցությունը երկուստեք շահավետ կլինի: