Հոկտեմբերի 25-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանի հյուրն էր իտալացի լեռնագնաց ու գրող Տիտո Մարկո դե Լուկան

26-10-2018


Հոկտեմբերի 25-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանի հյուրն էր իտալացի լեռնագնաց ու գրող Տիտո Մարկո դե Լուկան, ով շուրջ քսանյոթ տարի տարբեր դիրքերից ուսումնասիրել է մեր սրբազան լեռը, հետազոտել նրա քարանձավներն ու սառցե դաշտերը, նկարահանել վավերագրական ֆիլմ <<Արարատ>>-ը: Տիտո Մարկո դե Լուկային առաջնորդում էր օտարագիր անվանի գրող, Պադովայի համալսարանի պրոֆեսոր Անտոնիա Արսլանը և Նյու Յորքի Մանհեթթենվիլ քոլեջի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայության պրոֆեսոր Շվոն Նաշ –Մարշալը:
              
              
Համալսարանում ցուցադրվեց <<Արարատ>> ֆիլմը, որից հետո հեղինակը՝ Տիտո Մարկո դե Լուկան, ներկաների հետ կիսեց իր տպավորությունները, թե ինչու հղացավ Արարատն ուսումնասիրելու գաղափարը և ինչպես է ստեղծվել ֆիլմը, ինչպես նաև պատասխանեց ուսանողների ու դասախոսների հարցերին: ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքների համար, ինչը նշանակում էր մեկ անգամ ևս աշխարհին ապացուցել, թե ով է հայը, որտեղից է գալիս և ուր է ձգվում նրա երթը: Կարևորեց նաև նման հանդիպումներն ու նման հանդիպումների հաճախադեպ լինելու գաղափարը: Ռեկտորը համալսարանի կողմից հարգարժան հյուրերին հանձնեց Արցախը խորհրդանշող հուշանվերներ, համալսարանի պատվավոր դոցենտի կոչում շնորհվեց Տիտո Մարկո դե Լուկային, պատվավոր պրոֆեսորի կոչում հայազգի օտարագիր Անտոնիա Արսլանին: Պահը պատմական էր մեր ուսանողների, առանձնապես առաջին կուրսեցիների համար. սրանով դրվում է նրանց աշխարհաճանաչողության հիմքերը: