Ներկայումս խիստ զգացվում է եկեղեցու ու երիտասարդության միջև անկումի ձևավորվումը, այդ իսկ պատճառով իրականացվում են բազմաթիվ ծրագրեր այդ չարիքից խուսափելու համար

07-11-2018


Ներկայումս խիստ զգացվում է եկեղեցու ու երիտասարդության միջև անկումի ձևավորվումը, այդ իսկ պատճառով իրականացվում են բազմաթիվ ծրագրեր այդ չարիքից խուսափելու համար: Իրականացվող ծրագրերի նպատակն է ամրապնդել եկեղեցի-դպրոց-ընտանիք, իսկ այժմ նաև՝ բուհ կապը՝  նպաստելով ազգային, հոգևոր, բարոյական արժեքների պահպանմանը: Օրերս Ստեփանակերտի տարբեր բուհերում կազմակերպվել բովանդակալից և մեթոդական բնույթի սեմինար-դասընթացներ` հոգևոր հայրերի մասնակցությամբ և հերթական բուհը, ուր կայացավ այդ դասընթացը, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանն էր Հրայր սարկավագ Հակոբյանի մասնակցությամբ: Բուհի երիտասարդությունը գոհունակություն հայտնեց նման նախաձեռնության համար և ակտիվորեն մասնակցեց քննարկումներին: Համալսարանի ղեկավարություն ողջունեց այդ նախաձեռնությունը և նշեց , որ անհրաժեշտ է զորացնել եկեղեցու և երիտասարդության միջև կապը` հետագայում բազմաթիվ բացասական գործոններից խուսափելու համար: