Այսօր ՄՄՀ-ի նիստերի դահլիճում բաց դաս էր` ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ:

01-12-2018


... Հովհ. Թումանյանի անունը

սոսկ պատմությանը չի պատկանում:

Նրա անունը և´ ներկայինն է, և´ գալիքինը:

Այսօր ՄՄՀ-ի նիստերի դահլիճում բաց դաս էր` ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ:

Վաստակաշատ մանկավարժ, հայ գրականության անխոնջ մշակ, ազգային ու համամարդկային վեհ արժեքներ ուսած Նաիրա Սուրենի Թամրազյանը համալսարանի մեծ լսարանին ներկայացրեց Հովհ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի ուսուցումը հանրակրթական դպրոցներում:

Սիրո, հայրենասիրության, դավաճանության մասին հնչեցրած գաղափարներն արդիական և ուսանելի դաս էին` ուղղված ուսանողությանը:

Հետաքրքիր էր Թմկա բերդի մասին հաղորդած հին ու նոր պատմական փաստերը:

Գործընկերները գոհունակություն հայտնեցին հայ գրականությանն ու ճոխ հայերենին քանիցս հաղորդակից դարձնելու և հայեցի շնչելու առիթն ընձեռելու համար:

Ն. Թամրազյանի բեմական շռայլ արվեստով շաղախված բառն ու բանը դասին հաղորդեցին ոգևորիչ շունչ:

Բոլոր ժամանակներում Հովհ. Թումանյանի ստեղծագործություններն արդիական են, նրա խոսքը միշտ, նույնիսկ յուրաքանչյուր օր համապատասխանում է իրականությանը, իր մեջ ասելիք ու խորհուրդ ունի:

Թումանյանն ապրում է իր գործերով, ապրում է յուրաքանչյուր հայի սրտում, նա անմահ է իր գործունեությամբ ու ժողովրդով, իսկ լուսավոր ապագայի մասին բանաստեղծի սպասումները դեռ պիտի կատարվեն: