02-12-2018
Հողը մի կենդանի էակ է,
նա ունի իր հոգին, և առանց հայրենիքի,
առանց հարազատ հողի հետ սերտ կապի,
մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին:
Մարտիրոս Սարյան
Գեղեցիկ, հագեցած երգ ու պարով, հուզումնալից, դաստիարակչական և շատ ջերմ… այսպիսինն էր դեկտեմբերի 1-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիպումը: Միջոցառումը կազմակերպել էր ՄՄՀ-ը և Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան համար 7 հիմնական դպրոցը: Միջոցառման հյուրերն էին Արցախի Ազատամարտիկների միության անդամները: Դպրոցականները իրենց կատարումներով մի բուռ ուրախություն ու ժպիտ պարգևեցին ներկաներին: ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց ազատամարտիկների միության անդամների և համար 7 հիմն դպրոցի աշակերտների, նշեց, որ ՄՄՀ-ը դպրոցի հետ հաճախակի են կազմակերպում նման միջոցառումներ և ուսանողները իրենց փորձուսուցումը անցնում են հենց համար 7 դպրոցում: Շնորհակալություն հայտնեց նաև դպրոցի տնօրեն Ա. Պողոսյանին համագործակցության համար: