Գառնիկ Դավթյանի «Հայատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» ուսումնասիրության քննարկում ՄՄՀ «Կովկասագիտություն» մասնագիտության ուսանողների հետ

14-12-2018



Գառնիկ Դավթյանի «Հայատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում»
ուսումնասիրության քննարկում ՄՄՀ «Կովկասագիտություն» մասնագիտության ուսանողների հետ/դեկտեմբերի 13, 2018 թ./:

 Երիտասարդ ուսումնասիրող/միջազգայնագետ և իրավաբան/ Գառնիկ Դավթյանը ուսանողներին ներկայացրեց ուսումնասիրությունը, որով զբաղվել է սկսած ուսանողական տարիներից:

  • Ուսումնասիրությունն ուղղված է խնդրի քաղաքական և իրավական   բովանդակությանը: Հատկանշական է,  որ այս քաղաքականությունը չի փոխվել անկախ պատմական ժամանակաշրջանից և վարչակարգից, հետևաբար Ադրբեջանում հայատյացության արմատները նույնական են այս պետության տարիքին:
  • Ադրբեջանը այլատյացության ձևաչափում հայատյացությանը գրեթե համաչափ տանում է իրանատյացության քաղաքականություն: Հետևաբար այստեղ առկա է պետական մակարդակով անհանդուրժողականության ամուր հարթակ:
  • Ադրբեջանի Սահմանադրությունը փաստաթուղթ է, որը  հայատյացության դրսևորումների դեպքում գործառույթ չի  իրականացնում:  
  • Հեղինակը հայատյացության դեպքերը քննարկել է Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության, Ադրբեջանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի և միջազգային իրավունքի համապատասխան փաստաթղթերի շրջանակներում:
  • Հեղինակը խնդիրը քննարկել է ուղղակի հակասությունների տիրույթում,  ինչն էլ իր հերթին ցույց է տալիս, որ Ադրբեջանի գործելակերպը հակասում է թե՛ սեփական պետության օրենսդրությանը և թե՛ միջազգային իրավունքին:
  • Այլատյացությունը կարող է խնդիր դառնալ առաջին հերթին հենց Ադրբեջանի համար, այնուհետև Ադրբեջանի հետ խնդիրներ ունեցող պետությունների համար: Հետևաբար խնդիրը տարածաշրջանային անվտանգության հարթակում  է:

Հանդիպման ընթացքում ուսանողները հանդես եկան հարցադրումներով և կարծիքներով: Մասնավորապես՝ երկուստեք համագործակցության պատրաստակամություն հայտնեցին: