ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ

17-01-2019


ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ

Уважаемые коллеги, дорогие студенты, примите мои поздравления с Новым годом и Рождеством!

2018 год был для нас годом новых достижений и новых успехов в деле улучшения качества преподавания, научного роста и расширения научно-технической базы.

Этот год был ознаменован как год 30-летия карабахского движения. В связи с этой датой была проведена студенческая научная конференция, международная научная конференция на тему: 'Государства де факто на постсоветском пространстве: пути и перспективы их развития', а также ряд других мероприятий.

Желаю Вам больших успехов в области науки и учебы, дальнейших приобретений в вашей деятельности, больших высот, побольше новых идей, четких целей и перспективных планов, благополучия, мирного неба над головой.

 

АРЗУМАНЯН М.А.

председатель методсовета УММ

по организации практики,

доцент УММ

 

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի թանկագի՛ն ուսանողներ և գործընկերներ:

Սրտանց շնորհավորում եմ հիանալի բուհ-ին՝ Նոր 2019 թվականի առիթով:

Հիմնադրվելով ավելի քան 20 տարի առաջ, համալսարանը դարձել է Մայր օջախ շատ տաղանդավոր, իրենց գործի իսկական գիտակ մարդկանց համար:

Շնորհավոր Ձեր տոնը: Եվ թո՛ղ մեր համալսարանի պատերի ներսում դասախոսները միշտ ունենան լիարժեք ինքնաիրացման, իսկ ուսանողները՝ նոր նվաճումների համար անհրաժեշտ գիտելիքներ և փորձ ստանալու հնարավորություն՝ հանուն մեր սիրելի երկրի լուսավոր և խաղաղ կյանքի:

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Է. Ա.

Ուսումնական գծով պրոռեկտոր, մ.գ.թ., դոցենտ

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ մաշտոցականներ, ի սրտե շնորհավորում եմ ՄԵԶ Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ: 2018 թվականը մենք ճանապարհում ենք աշխատանքային հաջողություններով, նորանոր կապերի ստեղծմամբ, փորձի ու գիտելիքների, կարևորագույն ակտիվ հանդիսացող մարդկային ռեսուրսների և իհարկե նոր գործընկերների ու ուսանողների համալրմամբ և մտնում ենք նոր 2019 թվականն ավելի լավ ակնկալիքներով ու սեփական ուժերի նկատմամբ ակնհայտ վստահությամբ՝ կրկնապատկելով մեր ջանքերն ու կարողությունները` ավելի գեղեցիկ ապագայի համար: Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում, ու ես մաղթում եմ, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի խոստումնալից ու հեռանկարային, թող գալիք տարին լինի խաղաղության, հաղթանակների ու վերելքների տարի, բոլորի մոտ իշխի լավատեսությունը, ներդաշնակությունն ու բարօրությունը:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

ԱՌՍՏԱՄՅԱՆ Վ. Յու.

 Տնտեսագիտության, կառավարման և ԻՏ ֆակուլտետի դեկան

     

 

 

Անցյալի գիրկն է գլորվում 2018թ. ՝ իր հետ տանելով  դժգոհությունները, հիասթափությունները, անթեղելով ցավն ու վհատությունը և լցվում ենք բարության լույսով, մերձավորի հանդեպ սիրով, հանդուրժողականությամբ, քանզի առջևում  նոր լուսավոր էջ է:

     Մեսրոպ Մաշտոց Համալսարանը մեր աշխատանքային ընտանիքն է, որտեղ մեզ միավորում են համատեղ աշխատանքը, համընդհանուր նպատակները, միասնական ծրագրերը և ամենն իրականացնելու միասնական կամքը:

    Հավատացած եմ, որ 2019 թ–ին Բարձրյալի կամոք բոլորիս առողջությունը, անձնական բարօրությունը, ստեղծարար ձգտումը կդառնան  այն կարևոր խթանը, որի շնորհիվ իր նորանոր հաջողությունները կարձանագրի Մեսրոպ Մաշտոց Համալսարանը, նրա յուրաքանչյուր աշխատակիցը, դասախոսն ու ուսանողը:

    Ուզում եմ, որ այս տարի համալսարանը  շարունակի  իր վերելքի անշեղ ուղին և գերազանցապես կատարի իր ստանձնած դժվարին առաքելությունը:

   Համոզված եմ, որ Նոր տարին ազդարարող զանգերի ղողանջները լուսառատ էջ կբացեն մեր բոլորիս կյանքում և, անտարակույս, կյանքի կկոչվեն նվիրական ու փայփայուն երազանքները:

  Երջանիկ և ուրախ Ամանոր:

  Բարին բոլորիս:

ՀԱՅՐԻՅԱՆ Ա. Վ.

Հումանիտար ֆակուլտետի դեկան

 

 

Հարգելի´ գործընկերներ, սիրելի´ ուսանողներ, մենք արարում ենք մի այնպիսի համալսարանում, որն արդեն հասցրել է ճանաչման արժանանալ ոչ միայն հայրենի երկրում, այլև երկրից դուրս՝  ձեռք բերելով բարեկամներ աշխարհի տարբեր անկյուններում: Մեզ մնում է կենտրոնացնել մեր բոլոր հնարավորությունները՝ կյանքի կոչելու ամենակարևոր քայլերից մեկը՝ վերջին տարիների տևած հավատարմագրման գործընթացը: Վստահ եմ՝ այն կպսակվի հաջողությամբ՝ բուհին բերելով միջազգային ճանաչում:

Ի սրտե մաղթում եմ ՄՄՀ-ին բարեբեր, նորանոր հաջողություններով և ձեռքբերումներով լի տարի:

Խաղաղ Նոր Տարի և Սուրբ Ծնունդ:

 

ԴԱՎԹՅԱՆ  Յ. Ա.

Իրավաբանական ֆակուլտետի դեկան

Սիրելի՛ համալսարանականներ, շնորհավոր բոլորիդ Ամանորը, թող 2019-ը  նոր ձեռքբերումների տարի լինի:

Յուրաքանչյուր երկրում գիտելիքների վրա խարսխված հասարակության ձևավորման գործում անուրանալի է համալսարանների դերը: Արցախի բարօրության համար մեծ է նաև մեր համալսարանի դերը: Մեսրոպ Մաշտոց Համալսարանը տարեցտարի ընդլայնում է իր գործունեության շրջանակները, բնականաբար ընդլայնվում են նաև անելիքների շրջանակները: Մեր գերագույն նվաճումներից մեկը թերևս կլինի երկու հայկական հանրապետությունները միջազգային չափանիշներին համապատասխան համազգային գիտակրթական կենտրոն դարձնելը:

Ուստի,  և՛ 2019-ին, և՛ հետագա տարիներին համալսարանը պետք է հետևյալ տեսլականն ունենա.

-ուսանողների նորանոր կրթական ձեռքբերումներ,

-բարձրակարգ գիտամանկավարժական կազմ,

-նոր կրթական ծրագրերի մշակում,

-միջազգային գիտաժողովների պարբերաբար կազմակերպում:

Անելիքները շատ են, սպասումներն՝ առավել ևս: Թող 2019-ին  բոլոր սպասումները կյանքի կոչվեն, իսկ Ամանորը  լի  հեքիաթային գույներով ու լույսերով:

 

ԴԱՎԹՅԱՆ  Ն. Ռ.

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ,

բ.գ.թ., ավագ դասախոս