Ս. Կապուտիկյանի 100-ամյակին նվիրված միջոցառում

02-03-2019


Սեղմի°ր ատամդ, դու ամենքի մոտ

Բացեբաց լալու իրավունք չունես,

Թեկուզ վիրավոր, թեկուզ արնաքամ`

            Զենքերդ տալու իրավունք չունես,

Դու` հայ բանաստեղծ, ի°նչ էլ որ լինի,

Վերջին զինվո¯րն էլ ընկնի հուսահատ,

Քո ժողովրդի հավերժությանը

            Չհավատալու իրավունք չունես...

             
Սիլվա Կապուտիկյանի անունը եղել և այսօր էլ մնում է մեր գրականության, մեր ազգային գիտակցության կենտրոնում: Կապուտիկյանի բանաստեղծությունները հյուսվել են նվիրումի և հավատարմության, բայց նաև արժանապատվության ու հպարտության բազմաշերտ զգացումներից: Անզուգական են նրա սիրո,  հայրենասիրական և խոհական-փիլիսոփայական գործերը: Ս. Կապուտիկյանը ողջունեց արցախյան շարժման հետ կապված ազգային մեծ զարթոնքը, բոլոր ամբիոններից հնչեցրեց Արցախը Մայր հայրենիքին վերամիավորելու արդար պահանջը:

Ս. Կապուտիկյանի 100-ամյակին  նվիրված միջոցառումները մեկնարկեցին  հունվարին:

Մարտի 2-ին ՄՄՀ  հերթական միջոցառումը  նվիրված էր Ամենայն Հայոց բանաստեղծուհուն: Բանաստեղծուհու մասին կարճամետրաժ ֆիլմի ցուցադրումից հետո ասմունքեցին  ուսանողները, հնչեցին հայ երգադարանում  հարուստ տեղ գրաված այն երգերը, որոնց խոսքերի հեղինակը բանաստեղծուհին է, իսկ նրա §Մախմուր աղջիկ¦ երգի ելևէջների տակ վայելեցինք հայուհու հեզաճկուն պարը: Հուշերով կիսվեցին հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ Ս. Խանյանը, Ն. Թամրազյանը: Օդը լցված էր կապուտիկյանական շնչով: