Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանը արձագանքեց «Համահայկական թելադրություն» նախագծին

30-03-2019


«Հայ լեզուն տունն է հայուն»

Աշխարհի չորս ծագերուն...»

Այսօր քանիցս փորձ արվեց փաստելու Մուշեղ Իշխանի այս տողերը։

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանը արձագանքեց «Համահայկական թելադրություն» նախագծին։

Այսօր՝  մարտի 30֊ին՝ ժամը 13:00֊ին, ՄՄՀ նիստերի դահլիճը լեփ֊լեցուն էր. Համահայկական այս տոնին մասնակցեցին համալսարանի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, դասախոսներ և աշխատողներ։ Թելադրություն  գրեցին 36 մասնակից։ Մեծ էր մասնակիցների հետաքրքրությունն ու ոգևորությունը։

Միջոցառումը սիրո և հոգատարության մի արտահայտություն էր՝ նվիրված ազգապահպան մեր լեզվին։

Գլխավոր նպատակն է՝ ընդգծել գրագետ լինելու կարևորությունը, նպաստել աշխարհում հայերենի տարածմանը, պահպանմանն ու պաշտպանությանը։

         «Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում,այլև աշխարհին. նա միայն մեր սրբությունը չէ, այլև մասունքը հանուր մարդկության...այդ լեզվի խնամքը, նրա անաղարտությունը, նրա պահպանությունն ու պաշտպանությունը դրված է մեզ վրա»:

Ուրեմն ողջունենք նման միջոցառումները և միշտ առաջնորդվենք սևակյան պատգամով։