Ս․թ․ մարտի 25-ից ապրիլի 5-ը ՄՄՀ ուսանողների արտադրական փորձուսուցումը կազմակերպվել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում

04-04-2019


Ս․թ․ մարտի 25-ից ապրիլի 5-ը ՄՄՀ ուսանողների արտադրական փորձուսուցումը կազմակերպվել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում։  Ապրիլի 4-ին  ըստ փորձուսուցման կարգի ուսանողները  խմբային և անհատական ձևաչափերով ներկայացրել են  ռեֆերատների պաշտպանություն, որին ներկա են գտնվել  ԱՀ   ԱԳՆ նախարարի տեղակալներ Արմինե Ալեքսանյանը, Ֆելիքս Խաչատրյանը,   ԱԳՆ աշխատակազմի Սփյուռքի բաժնի պետ, պրակտիկայի մեթոդական պատասխանատու Երվանդ Հաջիյանը, ԱԳՆ աշխատակազմի ներկայացուցիչներ։
                             

  

Պաշտպանությունն ուղեկցվել  է քննարկումներով։ ՄՄՀ  գիտական գծով պրոռեկտոր, փ․գ․թ․, պրոֆեսոր Ղարիբ Բաբայանը և ՄՄՀ Կովկասագիտության  կենտրոնի  Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գիտաճյուղի ղեկավար, պ․գ․թ․, դոցենտ  Նելլի Բաղդասարյանն իրենց  ամփոփիչ խոսքում շնորհակալություն են հայտնել փորձուսուցումը  բարձր մակարդակով կազմակերպելու համար։                           Փորձուսուցման ղեկավարն էր ՄՄՀ պատմության ամբիոնի վարիչ, ավագ դասախոս Լենա Սուլեյմանյանը։