Ս․թ․ ապրիլի 5-ին  ՄՄՀ  ուսանողների փորձուսուցումն ամփոփվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Մասիս Մայիլյանի հետ կազմակերպված քննարկմամբ՝ «Խաղաղ կարգավորման գործընթաց․ վերջին զարգացումներ» թեմայով

06-04-2019


Ս․թ․ ապրիլի 5-ին  ՄՄՀ  ուսանողների փորձուսուցումն ամփոփվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Մասիս Մայիլյանի հետ կազմակերպված քննարկմամբ՝ «Խաղաղ կարգավորման գործընթաց․ վերջին զարգացումներ» թեմայով, որն ուղեկցվել է ուսանողների կողմից բարձրացված հարցադրումներով և գործնական առաջարկներով։ Քննարկման ավարտին ՄՄՀ ռեկտոր  Դոնարա Գաբրիելյանը իր շնորհակալությունն է հայտնել արտգործնախարարին ՄՄՀ կայացման գործում նշանակալի դերակատարության և  բուհի հետ համագործակցելու հարցում արտահայտած պատրաստակամության համար։