ՄՄՀ-ում կազմակերպվել է դասախոսություն «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը արդի փուլում» թեմայով

11-04-2019


Ս.թ. ապրիլի 11-ին ՄՄՀ-ում կազմակերպվել է դասախոսություն «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը արդի փուլում» թեմայով, որի բանախոսն էր պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, Օքսֆորդի համալսարանի մագիստրոս Անդրանիկ Իսրայելյանը: Թեմայի շրջանակներում  քննարկվել է նաև Ա. Իսրայելյանի հեղինակած աշխատությունը՝ «Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկություններն Արդարություն և զարգացում կուսակցության կառավարման տասնամյակում /2002-2012թթ./»: Բացի թեմային առնչվող հարցերից ուսանողների խնդրանքով Ա. Իսրայելյանը ներկայացրել է Օքսֆորդի համալսարանական  ուսուցմանը վերաբերող հարցեր:  

Դասախոսությունը  կազմակերպվել է  ՄՄՀ Կովկասագիտության  կենտրոնի  Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գիտաճյուղի շրջանակներում: