ՄՄՀ-ում կազմակերպվել է դասախոսություն

25-04-2019


Ս.թ. ապրիլի 25-ին ՄՄՀ-ում կազմակերպվել է դասախոսություն «Ազգայնական շարժումները ժամանակակից Թուրքիայում. սպառնալիքներ և հնարավորություններ» թեմայով, որի բանախոսն էր թուրքագետ Արեգա Հովսեփյանը:   Թեմայի շրջանակներում քննարկվել են թուրքական ազգայնականության էությունը, հիմքերը, դրսևորման հիմնական ուղղությունները: Լսարանի հետաքրքրվածությունը քննարկվող խնդրի նկատմամբ արտահայտվել է բանախոսին ուղղված հարցերով և կարծիքներով:

Դասախոսությունը  կազմակերպվել է  ՄՄՀ Կովկասագիտության  կենտրոնի  Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գիտաճյուղի շրջանակներում: