Շնորհավորական ուղերձ առաջին կուրսեցիներին

05-09-2019


Ուսանողության շարքերում պատվով անդամագրված սիրելի առաջին կուրսեցիներ

Շնորհավորում ենք Ձեզ Վերամուտի՝ Նոր ուսումնականի մեկնարկի, գիտելիքի և դպրության տոնի առիթով:

Գիտելիքը մեր երկրի ամենաարժեքավոր հարստություններից է և յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել այն , ըստ արժանվույն գնահատել և օգտագործել ի շահ հայրենիքի: Գիտակից և կիրթ սերունդը երկրի առաջընթացի գրավականն է:

Համամարդային արժեքների ձևավորման, քաղաքակրթության զարգացման, ազգերի ու ժողովուրդների հարատևությա ն հիմքում մշտապես եղել և մնում է ազգային գիրը, պատմության կերտումն ու այդ գրերի միջոցով դրա փոխանցումը սերնդեսերունդ:


Վստահ ենք, դուք կունենաք այն անհրաժեշտ կարողություններն ու ներուժը, ցանկությունը, հասարակությունն ու երկիրը ավելի լավը դարձնելու, համարձակ ձգտումները կյանքի կոչելու:

Դուք եք Գալիքի պատգամախոսը, Արցախի վաղվա օրվա պատվարը:

Սիրելի առաջին կուրսեցիներ: Ուրախ ենք որ դուք պատիվ ունեք կոչվելու Մեծ Դպրապետի անունը կրող համալսարանի ՈՒսանող: Արժանի եղեք ձեր կոչմանը, արժանի եղեք ձեր բուհի անվանը, որն այսուհետ ձեր անունն է:

Բարի երթ ու բարեհաջող ընթացք ձեր բոլոր հղացումներին: