Դիմորդին / Ընդունելիության պայմաններ /


Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի 2016-2017 ուսումնական տարվա բակալավրիատի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ՑԱՆԿ

16-08-2016



Անհրաժեշտ
փաստաթղթերը 

  1. Դիմում ԲՈՒՀ-ի ռեկտորի անունով
  2. Ատեստատ կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմ
  3. 6 լուսանկար (3x4 չափսի)
  4. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի պատճեն)
  5. Փաստաթղթերի ընդունման վարձավճար 5.000 ՀՀ դրամ

 

 Համալսարանի կողմից  տրամադրվող ուսման վարձի զեղչ

1. Առկա ուսուցման դեպքում Արցախյան պատերազմում զոհվածների երեխաների , առաջին և երկրորդ կարի հաշմանդամների, Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամների երեխաների, մանկուց հաշմանդամների, ինչպես նաև երկկողմանի ծնողազուրկ երեխաների ուսման վճարը փոխհատուցվում է ԼՂՀ կառավարության կողմից 75%, համալսարանի կողմից 25% :

2.Հեռակա ուսուցման դեպքում Արցախյան պատերազմում զոհվածների երեխաների և այրիների, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամների, Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամների երեխաների, մանկուց հաշմանդամների, ինչպես նաև երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար (50%):

3.Երրորդ կարգի հաշմանդամների, երկրորդ, երրորդ  կարգի հաշմանդամների երեխաների համար (10%):

4.Միևնույն ընտանիքից 2 և ավելի երեխաների համար (10%) :

5.Միակողմանի ծնողազուրկ երեխաների համար (20%) :

6.Համալսարանի աշխատողների երեխաների համար (50%):

7.Համալսարանի աշխատողների  քրոջ/եղբոր համար (40%):

8.Գերազանց սովորող ուսանողների համար (սկսած II կուրսից) (10%):

9.Համալսարանի կողմից  տրամադրվող  զեղչեր ըստ` ընդունելիության քննությունների  միջին որակավորման գնահատականի

  • 20 միավոր—100 %
  • 19-20 միավոր— 50 %
  • 18-19 միավոր— 40 %
  • 17-18 միավոր—30 %