2016թ. հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի տոն օրվա առթիվ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի նիստերի դահլիճում կազմակերպվել է միջոցառում «Պոեզիայի ժամ»:

08-10-2016


Մեծագույն գանձը` լավ գրադարանն է:

                                                                            Բելինսկի

2016թ. հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի տոն օրվա առթիվ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի նիստերի դահլիճում  կազմակերպվել է միջոցառում «Պոեզիայի ժամ»: Միջոցառումը կազմակերպել է ՄՄՀ գրադարանի կոլեկտիվը:  Պատրաստել են  պատի թերթ և գրքերի անկյուն «Օ՜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր» խորագրով:  Բացման խոսքով ելույթ ունեցավ գրադարանի վարիչ՝ Ռոմելա Անդրյանը: Իրենց  ելույթներով հանդես եկան ՄՄՀ ուսանողները տարբեր ֆակուլտետներից:  Հնչեցին հայ, ռուս և արտասահմանյան գրողների բանաստեղծություններ: Գրողների ստեղծագործական ուղին ներկայացրեց գրադարանավար՝ Կարինե Ղուլյանը: Ցուցադրվեցին նաև տեսահոլովակներ Պարույր Սևակի, Վահան Տերյանի , Սերգեյ Եսենինի ստեղծագործություններից:

Իր շնորհավորական  խոսքով ելույթ ունեցավ ՄՄՀ ռեկտոր՝ Դոնարա Գաբրիելյանը: Նա նվերներ և գրքեր նվիրեց գրադարանին: Պոեզիայի ժամը հագեցած էր և հուզումնալից:   Միջոցառումը  նվիրվում  է ՀՀ  և ԼՂՀ անկախության 25-ամյակին: