Հոկտեմբերի 7-ին Սոչի քաղաքում «Թաեքվոնդո» մարզաձևից կայացավ «Սևծովյան գավաթ» միջազգային մրցույթը

18-10-2016


Հոկտեմբերի  7-ին Սոչի քաղաքում «Թաեքվոնդո» մարզաձևից  կայացավ «Սևծովյան գավաթ» միջազգային մրցույթը, որին մասնակցել և 2-րդ պատվավոր տեղն է գրավել, արժանանալով արծաթե մեդալի, Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Տեղեկատվական համակարգեր» բաժնի 1-ին կուրսի ուսանող Հրաչ Շիրազի Սայիյանը:

Թաեքվոնդոն Արցախում սիրված մարզաձև է և կրում է մասսայական բնույթ: Ինչպես նշում է սպորտսմենը` մրցումները շատ կարևոր են, քանի որ մասայականացնում են սպորտաձևը, բարձրացնում մարզիկների սպորտային վարպետությունը, ամրապնդում մարզական բարեկամական կապերը`  մարզական կազմակերպությունների միջև:

Մեսրոպ  Մաշտոց համալսարանի ռեկտորատը ուսանողների հետ միասին շնորհավորում է Հրաչ Սայիյանի հաղթանակը և մաղթում նրան նորանոր հաղթանակներ և բարձունքների նվաճում: