Չկա ավելի հզոր ուժ քան գիտելիքն է. գիտելիքով զինված մարդը անպարտելի է:

17-11-2016


Չկա ավելի հզոր ուժ քան գիտելիքն է. գիտելիքով զինված մարդը անպարտելի է:

Մ. Գորկի

 

Նոյեմբերի 16-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի,  երիտասարդության հարցերի և զբոսաշրջության  բաժնի նախաձեռնությամբ, ի դեմս բաժնի պետ Կարինե Հարությունյանի <<Վալեքս գարդեն>> ռեստորանային համալիրում կազմակերպվեց երեկո`  նվիրված ուսանողների միջազգային  օրվան:

 Երեկո`  հագեցած ծրագրով, համեմված  երգ ու պարով, բեմական ներկայացումներով ու խաղերով:  

 Միջոցառմանը  մասնակցում էին Ստեփանակերտում գործող բոլոր բուհերը և քոլեջները`<<ԱրՊՀ>>,  <<Մեսրոպ Մաշտոց>>, <<Գրիգոր Նարեկացի>> համալսարանները, <<ՀԱԱՀ  Շուշիի  մասնաճյուղ>>, <<Գ. Գյուրջյանի  գեղարվեստի  ինստիտուտ>>, բժշկական, երաժշտական և այլ  քոլեջներ:

Միջոցառման սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը:

Ուսանողներին տրված էր տնային առաջադրանք` բեմադրություն ուսանողական կյանքից, գեղարվեստական մաս, խաղ- մրցույթներ:  

Բոլոր մասնակիցները ներկայացան գեղեցիկ համարներով:  Մեսրոպ Մաշտոց համալսարանը ներկայացավ << Ֆիզիկայի դաս>> վերնագրով բեմականացմամբ և <<պապուրի>> պարային կատարմամբ: Բոլոր ներկայացումները շատ գեղեցիկ էին և արդիական:

 Միջոցառմանը ներկա էին  ԼՂՀ ԿԳ նախարար Ս. Ասրյանը,  Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանը, փոխքաղաքապետ Ա. Հակոբյանը,  ԿՍ բաժնի պետ Կ. Մարգարյանը, Մշակույթի և երիտասարդության  հետ կապված հարցերի փոխնախարար Գ. Գրիգորյանը, ռեկտորներ և դասախոսներ, ովքեր շնորհավորեցին  և իրենց ջերմ  խոսքով էլ ավելի ոգևորեցին ուսանողներին:

Ուսանողներին շնորհավորհանքի խոսք ասաց նաև Մեսրոպ Մաշտեց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, ով իր խոսքում նշեց. <<Պետության զարգացման գործում մեծապես կարևորվում է ուսանողների դերը, քանի որ բանիմաց, կիրթ ու բարձր արժեքների վրա հիմնված ուսանողներն են մեր երկրի ապագան>>: 

Իսկ միջոցառման վերջում բոլոր մասնակիցներ քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի կողմից ստացան նվերներ: