Մարդը ծերանում է այն ժամանակ, երբ նրանում մահանում է ուսանողը:

17-11-2016


Մեսրոպ  Մաշտոց  Համալսարանի  անձնակազմը  ի  դեմս  ռեկտոր  Դոնարա  Գաբրիելյանի  շնորհավորում  են  ուսանողների  միջազգային  օրվա  կապակցությամբ:

Մեր  հակառակորդը  զինվում  է  զինտեխնիկայով, իսկ  մենք  գիտելիքով, համոզված  լինելով, որ  գիտելիքից  հզոր  ուժ  գոյություն  չունի:

Սիրելի´  ուսանողներ, շնորհավորում  ենք  Ձեր  տոնը, տարիներ  շարունակ  համալսարանից  կայուն  և  հիմնարար  գիտելիքներ  ստանալուց  հետո  վստահ  ենք, որ  դուք  կկարողանաք  ձեր  ստացած  գիտելիքները  ներդնել  Արցախի  ապագան  կերտելու  ու  շենացնելու  գործում:

Որտեղ  էլ  գնաք, ուր  էլ  լինեք  հպարտությամբ  կարող  եք  ասել, որ  դուք  եղել  եք  Մեսրոպ  Մաշտոց  Համալսարանի  ուսանողներ:

Շնորհավոր  ձեր  տոնը, սիրելի  ուսանողներ: