Նեյեմբերի 18-19-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Նավ, որտեղ իրականանում են սիրո մասին բոլոր երազները» ներկայացումը

19-11-2016


Նեյեմբերի 18-19-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի «Արտ ստուդիայի» «թափառաշրջիկ շուն» խմբի «Նավ, որտեղ իրականանում են սիրո մասին բոլոր երազները» ներկայացումը`  Գաբրիել Գարսիա Մարկեսի «Կապույտ շան աչքերը» ստեղծագործության հիման վրա:

Այս ներկայացումը հիացրեց հանդիսատեսին: Նախ սկսվեց փոքրիկ ֆիլմով, ապա գեղեցիկ մուտքով` երգ ու պարով  բացվեց ներկայացումը: Դերասանների զզացմունքային խաղը և պարային անզուգական կատարումները գերեց բոլորին: Այս նավը ուներ յուրահատկություն, նավում գտնվողներից յուրաքանչյուրի սիրո մասին երազը կատարվում է:

«Արտ ստուդիայի» ղեկավար Ժաննա Կրիկորովան ասաց, որ նրանք ամբողջ խմբով փորձել են կատարել առավելագույնը , ներկայացման հաջողության համար,  որպեսզի միասին մտածենք ու քննարկենք թե ինչու է կյանքում այդպես կատարվում: 

ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը նշեց. «Յուրաքանրյուր անգամ այս խմբի ներկայացումներից ես ստանում եմ գերագույն հաճույք, կատարյալ դերասանական խաղ, գեղեցիկ բեմադրություն, իսկական դերասաններ: Բեմը նրանց շատ է սազում: Շնորհակալ եմ մաշտոցականներից նման գեղեցիկ ներկայացման և հաճելի ժամանակ պարգևելու համար»:

Իսկ Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանը նշեց, որ նա հիացած է բեմադրությամբ, ռեժիսուրայով և բոլոր դերասանների դերասանական տվյալներով: