Նոյեմբերի 22-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի է ունեցել «Ին՞չ, ե՞րբ, որտե՞ղ» խաղ-մրցույթը

22-11-2016


Նոյեմբերի 22-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի է ունեցել «Ին՞չ, ե՞րբ, որտե՞ղ» խաղ-մրցույթը, որը նվիրված էր ուսանողների միջազգային օրվան: Այն կազմակերպել էին «Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» ֆակուլտետը: Նախ ուսանողները ներկայացան գեղեցիկ երաժշտական-հումորային  համարով, այնուհետև սկսվեց խաղը: Յուրաքանչյուր ֆակուլտետից մասնակցում էր մեկ թիմ` բաղկացած հինգ հոգուց:  Խաղը բաղկացած էր երեք փուլից, յուրաքանչյուր փուլում տաս հարց և պատասխանի համար տրված էր մեկ րոպե: Թիմերը մեկ րոպեի ընթացքում գրում են պատասխանը և թիմի ավագը թերթիկը փոխանցում է հանձնախմբի անդամներին: 

Հանձնախմբի անդամներն էին`

  1. Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը,
  2. Պրոռեկտոր Ղարիբ Բաբայանը,
  3. Կադրերի բաժնի պետ Իվետտա Առուշանյանը:

Ընտրված էին բավականին հետաքրքիր և տրամաբանական հարցեր: Փուլերը ընդմիջվում էին երաժշտական, պարային և հումորային համարներով:  Վերջին հարցի ժամանակ բերեցին սև արկղ, որի մեջ պահված էր նվեր: Ահա և բացվեց արկղը, որի մեջ կար «կուբիկ-ռուբիկ» կոչվող խաղալիքը, որը  տրամաբանական խաղի  տրամաբանական  ավարտն  էր:

Հաղթեցին  «Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ»  ֆակուլտետի ուսանողները:

Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը շնորհավորեց բոլոր մասնակիցներին, նշեց նաև, որ նա շատ է հպարտանում իրենց ուսանողներով: Ուսանողական տարիները ամենահետաքրքիր տարիներն են և Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ուսանողները տարբերվում են այլ բուհերի ուսանողներից:

Իսկ «Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների» ֆակուլտետի  երկրորդ կուրսի ուսանողուհի Անի Սարգսյանը նշեց, որ նման միջոցառումները ավելի են ուժեղացնում նրանց միասնականության հոգին: Ինչպես նաև այն, որ կարևորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը:

Միջոցառման վերջում համալսարանը ուսանողներին շնորհավորհեց յուրովի` բոլոր թիմերին նվիրելով տորթեր, որոնց վրա գրված էր խաղի անունը` «Ին՞չ, ե՞րբ, որտե՞ղ»: