Դեկտեմբերի մեկին մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ուսանողների միջազգային տոն օրվան:

02-12-2016


Դեկտեմբերի մեկին մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ուսանողների միջազգային տոն օրվան: Այն կազմակերպել էր մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Միջոցառումը կրում էր  «Ուսանողները ուսանողների համար» խորագիրը: Երաժշտական, պարային և հումորային համարներով ներկայացան ԱրՊՀ, Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի համալսարանները, ՀԱԱՀ Շուշիի մասնաճյուղը, Գյուրջյանի անվան և թատերական համալսարանները, Ստեփանակերտի քաղաքային մշակույթի տունը, Սայաթ-Նովայի անվան քոլեջը, Ստեփանակերտի արհեստական գործարանը, պարարվեստի քոլեջը և հեղինակային երգի ակումբը:  

Մեսրոպ Մաշտոց համալսարանը ներկայացավ գեղեցիկ պարային կատարմամբ և հումորային համարով, որտեղ նրանց հյուրերն էին Սերժ Սարգսյանը և Սերգեյ Լավրովը, ներկայացումը կոչվում էր «Կենգատխանա»: