Դոնարա Սերգեևնային Ծննդյան օրվա առթիվ

15-12-2016


Այս  գիշեր, երազիս  մեջ,
Արևը  ցած  էր  իջել,
Շողում  էր  աշխարհը  պերճ,
Ժպտում  էր  երկինքը  մով,
Մռովը  տեղից  ելել,
Քիրսի  հետ  բռնել  էր  պար,
Գետերը  երգում  էին՝
Ցնծալից, հոգեպարար,
Մաշտոցը  գիրը  ձեռքին
Եկել  էր  Համալսարան,
Այբուբեն  էին  կարդում
Կաբինետ  ու  լսարան,
Արևի  հրով  վառված
Դեպ  արև  էինք  գնում,
Եվ  երգում  էինք  արև,
Ինչպես  մեր  հայոց  հնում:
Բայց  մի  պահ  մենք  զարմացանք,
Երբ  տեսանք  մի  դիցուհու,
Արևի  հանդեպ  կանգնած,
Ասում էր՝ ինչու  եկար,
Արևը  այսօր  ես  եմ,
Որ  պիտի  ժպտամ  սրտանց
Սիրելի  ընկերներիս:
Եվ  այդժամ  արևն  ասաց.
-Դոնարա, դու  ինձ  ներիր,
Եկել  եմ՝ քեզ  համբուրեմ,
Ծնունդդ  շնորհավորեմ:
Արևը  հեռացավ  լուռ,
Ժպիտը  հրե  դեմքին,
Բոլորս  ներկա  էինք
Արևի  հրաժեշտին:
Այդ  պահին  մենք  հիացած,
Դիմեցինք  Դոնարային.
- Հրեշտակ  մեր  թևավոր,
Ծնունդդ  շնորհավոր:

ՍՈԿՐԱՏ  ԽԱՆՅԱՆ