Նոր տարվա շունչը փոխանցվեց տոնական թատրոնի միջոցով, որը կազմակերպել էր Մեսրոպ Մաշտոց Համալսարանի «Արտ ստուդիա»-ի «Бродячая собака» խումբը

24-12-2016


                                    

Նոր տարվա  շունչը փոխանցվեց տոնական թատրոնի միջոցով, որը կազմակերպել էր  Մեսրոպ Մաշտոց Համալսարանի «Արտ ստուդիա»-ի «Бродячая собака» խումբը, ղեկավար` Ժաննա Կրիկորովա: Ներկայացում, որը պարգևեց հանդիսատեսին բարձր նախատոնական տրամադրություն: Հանդիսատեսին նման տրամադրություն փոխանցվեց հենց սկզբից, քանի որ բեմը զարդարված էր գեղեցիկ, տոնական տրամադրությամբ և իհարկե տոնածառով:

«Дед Мороз приходит в польночь… дважды» գեղեցիկ ներկայացման ընթացքում մենք տեսանք, թէ ինչ կարող է պատահել, եթե հանկարծ տղամարդկանցից վիրավորված վեց կանայք ունենան միևնույն երազանքը: Իհարկե տեղի կունենա մասշտաբային աղետ, եթե տղամարդիկ ժամանակին չհասնեն:

Ներկայացման վերջում Ժաննա Կրիկորովան շնորհավորեց բոլորին գալիք Նոր տարվա կապակցությամբ` ցանկանալով բարձր տրամադրություն: Իսկ հանդիսատեսը դահլիճից հեռացավ ուրախ` ժպիտը դեմքին: