Տոնական գեղեցիկ երեկո Մեսրոպ Մաշտոց Համալսարանի անձնակազմի նախաձեռնությամբ

26-12-2016


                                                 

Տոնական գեղեցիկ երեկո Մեսրոպ Մաշտոց Համալսարանի անձնակազմի նախաձեռնությամբ, որը տեղի ունեցավ դեկտեմբերի        26-ին: Երեկո, որը հագեցած էր անակնկալներով: Գեղեցիկ համարներով պատրաստվել էին բոլորը: Նախ հանդես եկավ  «КВН»  ապա « Музы поэта» խմբերը, ովքեր պատրաստել էին գեղեցիկ երաժշտական և հումորային համարներ: Երեկոյի ընթացքում կազմակերպվել էր տարբեր խաղեր, որոնց հաղթողները ստացան նվերներ: ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը շնորհավորեց բոլորին գալիք նոր տարվա կապակցությամբ` մաղթելով խաղաղություն,  երջանկություն և նորանոր հաջողություններ: Ինչպես նաև նշեց 2016 թվականի բոլոր ձեռքբերումները: