Տոնական միջոցառումների շարքը շարունակվում է Մեսրոպ Մաշտոց Համալսարանում:

28-12-2016


                                                                   
                           
Տոնական միջոցառումների շարքը շարունակվում է Մեսրոպ Մաշտոց Համալսարանում: Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ  ՄՄՀ ուսանողների տոնական երեկոն՝ ճանապարհում  են  2016 թվականը և դիմավորում 2017-ը: Գեղեցիկ և հագեցած երեկո, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ցուցադրելու իրենց պատրաստած տեսահոլովակները, որտեղ ներկայացնում են համալսարանի անցուդարձը՝ հումորային տարբերակով: ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը  շնորհավորեց ուսանողներին գալիք Նոր տարվա կապակցությամբ և մաղթեց նրանց խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ ուսման ոլորտում: