Հունվարի 8-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի ունեցավ մանկական միջոցառում` համալսարանի աշխատողների երեխաների համար

09-01-2017



                                         
Հունվարի 8-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի ունեցավ մանկական միջոցառում` համալսարանի աշխատողների երեխաների համար: Երեխաներին հյուր էին եկել Ձմեռ պապը ձյունանուշի հետ, ինչպես նաև երեխաների կողմից շատ սիրված մուլտիպլիկացիոն հերոսներ Մաշան և Արջուկը: Հետաքրքիր և հագեցած միջոցառում էր երեխաների համար, որտեղ նրանք հնարավորություն ունեցան խաղալ մուլտիպլիկացիոն հերոսների հետ, իսկ Ձմեռ պապն ու ձյունանուշներ էլ կազմակերպեցին հետաքրքիր խաղեր: Երեխաները գեղեցիկ բանաստեղծություններ արտասանեցին և ստացան  նվերներ: Այնուհետև միջոցառման ավարտին բոլոր երեխաները ՄՄՀ կողմից ստացան նվերներ: 

                                                         

Շնորհակալություն ենք հայտնում ՄՄՀ բոլոր այն ուսանողներին, ովքեր աջակցել են նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու հարցում: