Արիության դաս ՄՄՀ-ում

26-01-2017


Հունվարի 26-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի ունեցավ արիության դաս` «Մեր բանակը 25 տարեկան է» թեմայով  ՊԲ N  զորամասի դիվիզիոնի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Ռոբերտի Պետրոսյանի հետ: ՊԲ ներկայացուցիչը շնորհավորեց բոլորին բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ: Ուսանողները ստացան իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:  Քննարկվեց նաև ապրիլյան պատերազմը, որին մասնակցել էին նաև ՄՄՀ մի շարք ուսանողներ ու շրջանավարտներ
                                                

Այսուհետ համալսարանի կապը ավելի ամուր կլինի նշված զորամասի հետ: Համատեղ կկազմակերպվեն վիկտորինաներ, միջոցառումներ, ցերեկույթներ նվիրված բանակի կազմավորման օրվան, Մայիսյան եռատոնին, ԼՂՀ և ՀՀ անկախության տոների կապակցությամբ:

         Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց հագեցած դասի համար և մաղթեց Հայոց բանակին խաղաղություն: