Մեր մասին / Ղեկավարություն / Ռեկտոր /


Ռեկտորի ողջույնի խոսքը

Գաբրիելյան Դոնարա Սերգեյի

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր, մ.գ.թ.,  դոցենտ, ՄՄՀ պրոֆեսոր
Բնության և հասարակության սլավոնական ակադեմիայի պատվավոր դոկտոր, Վիեննայի Միջազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպայի ռեկտորների ակումբի անդամ, Սոկրատի անվան մրցանակի դափնեկիր:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանը (այսուհետ` ՄՄՀ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ոչ պետական բուհն է:

Համալսարանի հիմնադրման նպատակը մինչհեղափոխական շրջանի Ղարաբաղի կրթական ավանդույթների վերականգնումն  էր: Ղարաբաղի ուսումնական հաստատությունների շրջանավարտները իրենց ուսումը հաջողությամբ շարունակում էին Եվրոպայի և Ռուսաստանի առաջատար բուհերում:

Այսօր բուհը, կրթական գործունեություն իրականացնելուց բացի, երկրի պետականության կայացման գործընթացում էլ ունի իր կարևոր դերակատարությունը: ԼՂՀ փաստացի չճանաչված լինելու իրողությունը լրջորեն խոչընդոտում է տարածաշրջանի զարգացմանը: Բայց Մեսրոպ Մաշտոց Համալսարանը, որդեգրելով եվրոպական կրթահամակարգին ինտեգրվելու ուղին, ԱՊՀ և Եվրոպայի մի շարք բուհերի հետ կնքել է համագործակցության պայմանագրեր: Այդ ամենով հանդերձ` Միջազգային գիտաժողովների պարբերաբար կազմակերպումը, գիտահետազոտությունների համատեղ իրականացումը, գիտական հոդվածների համագործակցված հրատարակումը, անշուշտ, այդ ձևաչափով նպաստում են ԼՂՀ ճանաչման գործընթացին:

Անկախ գործելաոճը և կառավարման համակարգի ճկունությունը հնարավորություն են տալիս ոչ պետական բուհերին ժամանակին համաքայլ արձագանքելու կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին:

Մեր ընտրած ուղին դյուրին չէ, բայց արժանապատիվ է: Եվ բոլոր նպատակների իրականացումը հնարավոր է մեր միասնությամբ: