Գիտություն / Լրատու /


ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՁևԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

03-02-2017


 
ՄՄՀ-ում հրատարակվող «Լրատու» հանդեսն ունի մասնագիտական որոշակի ուղղվածություն` բանասիրություն, մանկավարժություն և մեթոդիկա, պատմագիտություն և իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, տնտեսագիտություն: Մասնագիտական յուրաքանչյուր ուղղության  հոդվածները տպագրության  է  արտոնում համապատասխան  խմբագրական խորհուրդը: Գիտական հոդվածների ընդունման պահանջներն են`
  • կից ունեն համապատասխան ամբիոնի, միջամբիոնային ենթախորհուրդների երաշխավորությունը` ստորագրված ամբիոնի վարիչի, միջամբիոնային ենթախորհուրդների նախագահների կողմից.
  • ունեն մասնագիտական գրախոսական` տրված գիտական խմբագրական խորհրդի կողմից.
  • ունեն գիտական ղեկավարի կողմից տրված երաշխավորություն կամ գրախոսական
  • ունեն հղում-ծանոթագրություններ և (կամ) օգտագործած գրականության ցանկ.
  • ունեն երեք լեզուներով ամփոփումներ և բանալի բառեր 5-7.
  • պարունակում են անհրաժեշտ տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին
  • Մեթոդական բնույթի հոդվածները պետք է ունենան նվազագույնը կես մամուլ /8 համարգչային ստանդարտ էջ/ ծավալ:

 

     Գիտական աշխատանքը կարող է ուղարկվել արտաքին գրախոսման: Նյութերն ընդունվում են համակարգչային շարվածքով (կրիչով), տառատեսակը` Arial Armenian (հայերեն), Arial LatRus (ռուսերեն), Times New Roman (այլ օտար լեզվով), տառաչափը` 11, տողահեռավորությունը`1,15:

e-mail: m.mashtots@mail.ru