Հանդիպում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ԼՂՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանի հետ

14-02-2017


Փետրվարի 14-ին  ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը Մեսրոպ Մաշտոց Համալսարանում հանդիպեցին պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպում, որը շատ հաճելի և օգտակար էր: ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ֆիլմի տեսքով ներկայացրեց համալսարանի գործունեությունը, ձեռքբերումները և առանձնահատկությունները: 
                                        

                                                     

Հանդիպման ընթացքում քննարկվեց բազմաթիվ հարցեր կրթության ոլորտից, հասարակության ապրելակերպից և այլն:

 Նախագահը կարևորելով կրթության դերն ու նշանակությունը նշեց, որ կրթության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ  և յուրաքանչյուրս  պետք է ուժ ներդնենք այդ գործում:  Հանդիպումը անցավ բավականին ջերմ և անկեղծ մթնոլորտում: