Հանդիպում ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

18-02-2017


Այսօր Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի ունեցավ հանդիպում  ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ  բազմաթիվ հարցեր, նշվեց թե ինչու  է անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները և ինչպես առաջացավ այդ գաղափարը:
                       
Ի դեպ նոր սահմանադրությունում ավելացվել է 33 նոր հոդված: Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը պատասխանեց  դասախոսների և ուսանողների հարցերին: Ուսանողներին հետաքրքրում էր թե ինչպես են վերաբերվում հակաքարոզչությանը:  
                 

Քննարկվեց նաև կրթության ոլորտում առկա խնդիրները: