Հանդիպում հրապարակախոս, քաղաքագետ Դենիս Դվորնիկովի հետ

21-02-2017


Այսօր փետրվարի 21-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի ունեցավ հանդիպում հրապարակախոս, քաղաքագետ  Դենիս Դվորնիկովի հետ: Հանդիպման ընթացքում Դենիս Դվորնիկովը կարևորեց այն հարցը, որ աշխարհին պետք է տեղեկացնել Արցախի մասին, որպեսզի մարդիկ իմանան որ այն միայն ռազմական տարածք չէ:
                       
Պետք է նկարահանել տարբեր ֆիլմեր, շատ նկարել Արցախը և ամբողջ աշխարհին ավելի լավ տեղեկացնել Արցախի մասին: Հետաքրքիր և հագեցած հանդիպում էր, որի ընթացքում մեր ուսանողները կարողացան ստանալ նաև իրենց հուզող հարցերի պատասխանները: Հանդիպման վերջում համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց  հետաքրքիր հանդիպման համար: