Այցելություն զորամաս

23-02-2017


Փետրվարի 23-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը ուսանողների հետ միասին այցելեցին  ՊԲ համար N զորամաս` շնորհավորելու նրանց տոն օրվա կապակցությամբ, իրենց հետ տանելով քաղցրավենիք և այլ պարագաներ: Զորամասի փոխգնդապետ, զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Գագիկ Արզանգուլյանը և զորամասի դիվիզիոնի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Պետրոսյանը դիմավորելով ՄՄՀ խմբին, ուղեկցեցին նրանց` շրջելով  ամբողջ զորամասով և ցույց տվեցին ուսանողներին` մեր ապագա զինվորներին, ամբողջ զորամասը: Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը շնորհավորական նամակ ուղարկեց, ինչը շատ ոգևորեց զինվորներին:
                                                                  
                                  
Պրոռեկտոր Ղարիբ Բաբայանը ևս շնորհավորեց բոլորին` տոն օրվա կապակցությամբ: Կովկասագիտություն բաժնի ուսանող Նարեկ Բաղդասարյանը նշեց. «Տպավորությունները շատ լավն են, մենք տեսանք զինվորների մարտունակությունը: Մի քանի ամսից մենք ևս կզորակոչվենք և այս հանդիպումը  առիթ է ավելի լավ ծանոթանալու զինվորների առօրյային և ավելի մոտ լինել նրանց»: «Հերթական անգամ այցելելով զորամաս, շատ գոհ էինք… տեսնելով զինվորների բարոյահոգեբանական պատրաստվածությունը, միշտ պատրաստ ենք լինել նրանց կողքին», - նշեց տնտեսագիտության բաժնի ուսանող Անդրանիկ Թադևոսյանը: Նույն զորամասի կողմից  Մեսրոպ Մաշտոց Համալսարանի կոլեկտիվը պարգևատրվեց պատվոգրով` զորամասի հետ համագործակցելու, ԹՀԴ աշխատանքների կազմակերպմանը խթանելու և հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: